Մալիում երկու գյուղերի բնակիչների միջեւ բախումներից 14 մարդ է զոհվել
International newsՄալիում երկու գյուղերի բնակիչների միջեւ բախումներից 14 մարդ է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել վարելահողերի համար ծագած վեճի պատճառով, հայտնում է AFP-ն:
«Բախումները սկսվել էին շաբաթ օրը հողի շուրջ ծագած վեճից: Սպանվել է 14 մարդ, եւս 24-ը վիրավոր են»,- հայտնել է տեղի պաշտոնյաներից մեկը:
Միջադեպը տեղի է ունեցել Ջեննե քաղաքից ոչ հեռու: 2 բնակավայրերը միմյանցից 12 կմ հեռավորության վրա են: