Օզիլը հակառեկորդ է սահմանել
SportԳերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը չի իրացրել 11 մետրանոց հարվածը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Սլովակիայի դեմ խաղում՝ դառնալով պատմության առաջին գերմանացին, ով Եվրոներում չի իրացրել 11 մետրանոցը:
Եվրոպայի առաջնությունների պատմության ընթացքում նման բան տեղի չէր ունեցել: Բոլոր գերմանացի ֆուտբոլիստները մինչ այդ գրավել էին մրցակցի դարպասը:
Նշենք, որ Օզիլը վրիպել է վերջին չորս 11 մետրանոցներից երեքում: