Yerevan, 20.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երիտասարդը պետք է մտածի երկրի, ժողովրդի կայացման և կառուցման մասին. Տեր Նշան քահանա Ալավերդյան

Եկեղեցին հազարամյակներ շարունակ մեծ դեր է կատարել հայ ժողովրդի ինքնության և պահպանության գործում: Առանց երիտասարդության դժվար է պատկերացնել եկեղեցու կայունացումը և զարգացումը: 

Այդ պատճառով շատ կարևոր է ժամանակակից երիտասարդի և եկեղեցու կապի հարցը :
Այս հարցի շուրջ «Արմենպրես»-ը հարցազրույց անցկացրեց  Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի ՍուրբԱստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ ՏերՆշան քահանա Ալավերդյանի հետ:
- Տեր հայր, ինչպե°ս եք գնահատումժամանակակից երիտասարդի կապըեկեղեցու հետ և ի°նչ ճանպարհներ կանայն ամրապնդելու:
-Նախ մենք ունենք լավ սերունդ, որը հետաքրքրված է իր արժեքներով, արմատներով, անցած ճանապարհով: Այդ հետաքրքրվածության մեջ կա նաև հոգևոր արժեքների նկատմամբ ուշադրությունը: Շատ շատերի համար եկեղեցի գալու առիթ է դառնում պատմիչների՝ ազգային արժեք հանդիսացող աշխատությունների ընթերցումը, մատենագրությանը ծանոթանալը: Շատերը ուղղակի լինում են Հայաստան աշխարհի տարբեր մասերի եկեղեցիներում և վանքերում՝ ծանոթանալով հոգևոր կյանքին, ճարտարապետական կոթողներին, մտորելով, թե ովքեր են եղել իրենց նախնիները: Սա ամրապնդում է երիտասարդների հոգևոր կապը եկեղեցու հետ: Ժամանակակից երիտասարդության մեջ շատ կարևոր են հետաքրքրասիրությունից ծնված հարցադրումները կյանքի իմաստի վերաբերյալ: Դրա մեջ լուրջ պատասխաններ փնտրելու ձգտումն է, և արդյունքում հաճախ  է լինում, որ շատ երիտասարդներ եկեղեցի գալով՝  ամենասուր հարցերն են տալիս հոգևորականներին և պարբերաբար եկեղեցի հաճախող հավատացյալներին:  Նրանց միջավայրում կան երիտասարդ մարդիկ, ով քեր հաճախ են գալիս եկեղեցի, և այդ երիտասարդներն արդեն հավատացյալների համար քրիստոնեության «դեսպաններ» են դառնում: Այս «դեսպաններն» ինչ-որ չափով արդեն գիտեն այդ հարցերի պատասխանները, քանի որ իրենք էլ են դրանք ունեցել և եկեղեցի գալով գտել են իրենց հուզող խնդիրների պատասխանները: Կարծում եմ, շատ կարևոր է նաև ազգային արժեհամակարգի մեկ միասնական հոգևոր մոդել ունենալու միտումը, որը նաև բանալին է վաղվա հասարակությունը շատ ավելի լավ դարձնելու և երկրի զարգացածությունը  նոր աստիճանի բարձրացնելու: Որովհետև բոլորը նույն արժեհամակա րգով՝ բարոյական, քրիստոնեական մոտեցումով, կկարողանան լծվել արդար աշխատանքի:
-Վերջին ժամանակներս երիտասարդներին հետաքրքրում են տարբեր ենթամշակույթներ՝ հիմնված տարբերգաղափարախոսությունների վրա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ:
-Կարծում եմ, նրանցից շատերը՝ ինչպես, օրինակ, էմոների, պանկերի, հիպիների շարժումների անդամները,  Հայաստանում պատճենում են արտասահմանյան գաղափարական իմաստը: Հայկական միջավայրում դրանք հաճախ ինքնահաստատման, ազատության որոնման փորձեր են: Հաճախ նրանք այդ քայլին դիմում են ազգային արժեքներին, հոգևոր մշակույթին ծանոթ չլինելու պատճառով:
Այդ երիտասարդներին վատ որակելը և արհամարհելը ճիշտ չէ: Դա շատ կոպիտ կլինի և հակառակ ազդեցությունը կունենա նրանց վրա: Այդ շարժումներին հարելն, իմ կարծիքով, երիտասարդական որոնումների փորձեր են: 
Եվ այդ երիտասարդները որոնումների արդյունքում շատ հաճախ տեսնում են, որ իրենց բարոյական արժեհամակարգին ավելի հարազատ է այն, ինչ եկեղեցին է քարոզում:
-Բազմաթիվ օրինակներ կան, երբ հավատացյալ երիտասարդները ընկերություն են անում տարբեր դավանանքիմարդկանց հետ: Ձեր կարծիքով, այդ շփումը կարո°ղ է ինչ-որ ազդեցություն թողնել այդ երիտասարդների հավատքիվրա:
-Որպես կանոն, միանշանակ կարող են ազդեցություն ունենալ: Դա հաճախ պատճառ է դառնում, որպեսզի համեմատվի անհավատի կամ ուրիշ հավատք կրող մարդու ապրելակերպը քրիստոնեական մարդու ապրելակերպի հետ:
Ընկերությունը, շփումը շատ անգամ առիթ է դառնում, որպեսզի ուրիշ հավատք ունեցող երիտասարդի մեջ բացվի քրիստոնեական սիրո մեծ ասպարեզը և ահռելի հեղափոխություն դառնա նրա համար: Կարծում եմ, եկեղեցում և եկեղեցուց դուրս ցանկացած շփումը մեկը մյուսի վրա ազդելու հնարավորություն է, և դա հարստացնում է կենսափորձը: 
- Ի°նչ կրթական ծրագրեր է իրականացնում եկեղեցին երիտասարդների հոգևոր դաստիարակությունը խթանելու հ ամար:
-Եկեղեցական ընդհանուր տրամաբանության մեջ ցանկացած առիթ օգտագործվում է, որպեսզի Քրիստոսի քարոզչություն մատուցվի: Սրա համար մենք ունենք հոգևոր ծառայություններ տաբեր վայրերում՝ համալսարաններում, դպրոցներում, հիվանդանոցներում, բանտերում: Եւ սրանց շարքն են դասվում երիտասարդական կազմակերպությունները, որոնք համայնքում եղած երիտասարդներին համախմբում են: Ամեն եկեղեցի ունի իրեն կից երիտասարդաց միություններ: Այդ միությունները ոչ միայն պարզ հանդիպումներով և սոցիալական ծրագրերով են գործում, այլ նաև խթանում են երիտասարդի դաստիարակությունը, հոգևոր կրթությունը: Շատ եկեղեցիներ երիտասարդների համար կազմակերպում են ճամփորդություններ դեպի պատմական վայրեր: Եկեղեցու կրթական ծրագրերի մեջ կարող են նաև մտնել տարբեր թեմաներով դասախոսություններ:

- Ի՞նչ կմաղթեիք հայ երիտասարդին:
- Նախ ցանկանում եմ, որ հայ երիտասարդը հավատա իր գենին, պապերի կանչին, որը, ի վերջո, հազարամյակներ շարունակ քրիստոնեական սիրով է ներծծված: Հավատա, որ մենք կկարողանանք,մեր բազմազան մտածողությամբ հանդերձ, լինել միասնական և կերտել վաղվա ապագան Աստծո սիրով: 
Երիտասարդը պետք է մտածի երկրի, ժողովրդի կայացման և կառուցման մասին: 

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026