Yerevan, 27.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչ չի անում ինքնավստահ տղամարդը

Lifestyle

NEWS.am STYLE-ը գրում է.

1. Նա թույլ չի տալիս, որ վախը խոչընդոտի երջանկության եւ հաջողության իր ճանապարհին

Վախը, լինի դա սխալվելու վախը, մերժվելու թե հերթական հանդիմանանքին արժանանալու, տղամարդկանց ստիպում է մի կողմ քաշվել: Վախի մեջ ապրելը նշանակում է հնազանդ լինել եւ երբեք չօգտվել ավելի մեծ հնարավորություններից, ինչը կարող է բացասաբար ազդել ձեր կարիերայի, սիրային ոլորտի, մարդկային հարաբերությունների, ինչպես նաեւ բարոյական վիճակի վրա: Հասուն տղամարդը գիտե, որ վախը ներկա է ամենուր, նա նաեւ գիտե, թե ինչպես պայքարի դրա դեմ: 

Նա առանց տատանվելու դուրս է գալիս իր հարմարավետության գոտուց եւ ռիսկի է դիմում, նույնիսկ եթե այդ գործողության արդյունքը լինի նրա ինքնասիրությանը մի փոքրիկ հարվածը կամ թեթեւակի անհարմարավետությունը: Հասուն տղամարդն ապրում է իր հարմարավետության գոտու եզրին եւ մշտապես ոտք է դնում անհայտ տարածքներ, որոնք այդ գոտու սահմաններից դուրս են: 

2. Նա ինչ-որ բան չի անի ուղղակի ինչ-որ մեկին դուր գալու համար 

Դուք հավանաբար հաճախ եք հանդիպում տղաների, որոնք սկսում են աշխատել, որպեսզի իրենց ընկերուհու վրա տպավորություն թողնեն: Կամ էլ տղամարդկանց, որոնք գինու համտեսումների են գնում, որպեսզի շրջապատողները նրանց զիլ տղաների տեղ դնեն: Դուք նաեւ բախվել եք այնպիսինների, որոնք չեն շեղվում նախանշված ճանապարհից, որպեսզի ավելի դուր գան վերադասին եւ գործընկերներին: Իսկ հասուն տղամարդուն ընդհանրապես չի հետաքրքրում, թե իր մասին ինչ կմտածեն շրջապատողները: Այդպիսի տղամարդուն առաջնորդում է ավելի լավը դառնալու եւ իր ընտրած ուղղությամբ զարգանալու անկեղծ ցանկությունը: 

Նա սպորտով է զբաղվում, որպեսզի ավելի առողջ եւ ուժեղ լինի, գրքեր է կարդում դասընթացների է գնում, որպեսզի ընդլայնի իր ճանաչողությունն ու կարողություններն այն ոլորտներում, որոնք նրան օգտակար եւ հետաքրքիր են թվում: Այլ խոսքով, նա գիտե, թե ինքն ով է եւ ինչ է ուզում, ինչպես նաեւ հարգում եւ գնահատում է ուրիշների կարծիքը, առաջնորդվում է միայն նրանով, ինչն ավելի լավ ընտրություն է համարում: 

3. Նա իր մտքում իդեալական կնոջ կերպար չի ստեղծում

Շատ հարաբերություններ փլուզվում են, երբ չհասունացած տղամարդիկ գիտակցում են, որ իդեալական կնոջ կերպարը, որոնք նրանք դրել են պատվանդանին եւ որով հիացել են այս ամբողջ ընթացքում, չի համապատասխանում իրականությանը:  Շատ տղամարդիկ անցնում են խանդոտ հիացմունքից մինչեւ անիմաստ կնատյացություն ընկած ուղին, երբ իրական կանայք չեն արդարացնում նրանց ակնկալիքները:  

Իսկ կանայք այնպիսի արարածներ են, ինչպես տղամարդիկ. նրանք իրենց ուժեղ եւ թույլ կողմերն ունեն, բնավորության սքանչելի գծերը եւ ներելի թերությունները, ցանկությունները եւ վախերը: Հասուն տղամարդը գիտե դա: Հենց այդ պատճառով նա իրեն կանանց հետ անհամեմատ ավելի հանգիստ է զգում: Նա նրանց նայում է որպես իրեն հավասարների, ինչը նպաստում է առողջ եւ իսկական հարաբերությունների զարգացմանը:  

4. Կնոջ խոսքերը եւ գործողությունները նրան փակուղի չեն մտցնում

Բացի այն, որ հասուն տղամարդը կնոջն ընկալում է որպես իրեն հավասարի, նա նաեւ մի պարզ փաստ գիտե. կանայք եւ տղամարդիկ որոշ մակարդակներում բավականին տարբեր են: Օրինակ` կենսաքիմիական, հոգեբանական եւ սոցիալական տեսանկյունից: Մենք տարբեր կերպով ենք   դաստիարակվում եւ մեր ուղեղը տարբեր կերպ է կառուցված:  Հասուն տղամարդը հասկանում է, որ կանայք շփվում են, վիճում եւ հոգեբանորեն կախված են: 

Հենց այդ պատճառով նման տղամարդուն դժվար է փակուղի մտցնել կամ էլ ջղայնացնել կանացի խոսքերով եւ արարքներով, եւ դա ավելին է, քան իրերին տարբեր տեսանկյունից նայելու կարողությունը: Ամբողջ հարցը կանացի հոգու եւ նրանց մարմնի լեզվի ավելի խորը ընկալումն է: 

5. Նա չի վիրավորվում

«Բարկությունից կառչելը նույնն է, թե թույն խմես եւ սպասես, թե ուրիշ մարդ կմեռնի», – Բուդդա:

Վեճերը տեղի կունենան ընտանիքի անդամների, ընկերների, սիրեկանների, գործընկերների միջեւ: Դա անխուսափելի է, եթե դուք ինչ-որ մեկի հետ բավականին շատ ժամանակ եք անցկացնում: Սակայն հասունության ակնհայտ նշան է վեճից հետո հանգստանալու եւ բոլոր բացասական զգացումներից ազատվելու կարողությունը: Հասուն տղամարդուց դուք այսպիսի ֆրազներ կլսեք.  «կներես, ես սխալ էի», «մոռացիր դրա մասին, դա ոչ մի կարեւորություն չունի» կամ «դա վաղուց արդեն անցյալում է»: Նման տղամարդը ներողություն է խնդրում եւ առաջ է շարժվում: Եթե դուք կուտակեք վիրավորանքը, դա միայն կթունավորի ձեր հարաբերությունները եւ փորձանք կբերի: 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project