«Փյունիկ»-ը մեկնեց Ջիբրալթար
SportԵրևանի «Փյունիկ»-ն ուղևորվեց Ջիբրալթար, որտեղ «Եվրոպա լիգա»-ի խաղարկության որակավորման առաջին փուլում հունիսի 30-ին կհյուրընկալվի «Եվրոպա» ակումբին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Փյունիկ»-ի լրատվության բաժինը:
Երևանի «Փյունիկ»-ը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալակիրն է: Հունիսի 30-ին կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։