Լեհաստան-Պորտուգալիա հանդիպումը կվարի Ֆելիքս Բրիխը
SportԵվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի Լեհաստան - Պորտուգալիա հանդիպումը կվարի գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը: Հանդիպումը կկայանա Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպումը կկայանա Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում հունիսի 30-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: «Եվրո-2016»-ում Բրիխն աշխատել է Անգլիա – Ուելս և Շվեդիա - Բելգիա խաղերում: