ԱԺ-ում կրեատիվությունն է պակասում. Լ. Զուրաբյանը հեգնում է իր գործընկերներին
PoliticsԿառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր նոր ԸՕ-ում փոփոխություններ անելու քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան, որը կոչ արեց պատգամավորներից շատերին զարգացնել կրեատիվը, քանի որ շատերը փայլեցին իրենց եղած-չեղած տաղանդներով:
«Նրանք ժամանակակից շոու-բիզնեսից հետ չմնալու հայտեր են ներկայացնում: Վերջերս մի նոր թրենդ է նկատվում՝ քաղաքական գործիչները փորձում են իրենց դրսեւորել կատակերգության, պարոդիայի ժանրերում՝ հիմնականում ոգեշնչման աղբյուր գտնելով հումորի տեղական արտադրության «գլուխգործոցներից»՝ փորձելով մեջբերումներ անել ու համեմել հին սովետական ֆիլմերով: Գեղարվեստական բնագավառում ինքնադրսեւորում փնտրող բոլոր այս քաղաքական գործիչներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, ինչը կարեւոր է այն ժամանակ, երբ քաղաքական դժվարին ասպարեզում այլեւս ձեռքբերումներ չկան»:
Խմբակցության ղեկավարը նաեւ հայտարարեց, որ ՀԱԿ-ը բանակցություններ է վարել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ. «Ըստ էության, 8,5 մլն եվրոյի հարցը լուծված է. 3 մլն եվրոն էլ տալու է Կառավարությունը, եւ արդյունքում պակասում է 4-5 մլն եվրոն: Պակասող գումարի հարցը, եթե կառավարությունը չի լուծում, ապա մենք հանգիստ կարող ենք եզրակացնել, որ կառավարությունը դրժում է 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնությունը»,- ասաց նա: