Հայաստանի շախմատի վետերանների հավաքականը տոնեց երկրորդ հաղթանակը
SportՌադեբուլում շարունակվում է վետերանների շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի ընտրանին երկրորդ տուրում 3,5-0,5 հաշվով հաղթանակ տոնեց գերմանական Լայբցիգի ակումբի նկատմամբ: Իրենց խաղատախտակների վրա հաղթանակներ տարան Ռաֆայել Վահանյանը, Կարեն Մովսիսյանը և Նորայր Քալանթարյանը, իսկ Աշոտ Անաստասյանը իր պարտիան ավ արտեց ոչ-ոքի արդյունքով:
«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Առաջին տուրում մեր հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթել էր գերմանական Դրեզդեն քաղաքի թիմին: