Վատցկե. Մանչեսթեր Յունայթեդը զգալիորեն մեծացրել է Մխիթարյանի համար առաջարկվող գումարը
SportԴորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն պատմել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Այժմ իրավիճակը փոխվել է: «Մանչեսթեր Յունայթեդը» զգալիորեն մեծացրել է Մխիթարյանի համար առաջարկվող գումարը: Նման իրավիճակներում պետք է տարբեր գործոններ հաշվի առնել: Մեզ անհրաժեշտ է վերջնական որոշում կայացնել:
Ակումբի ղեկավարությունը որոշում կկայացնի մինչև շաբաթվա վերջ: Արդեն կապվել եմ անհրաժեշտ մարդկանց հետ: Պետք է ամեն ինչ հաշվարկել ու որոշում կայացնել»,- Վատցկեի խոսքը մեջբերում է «The Guardian»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 30 մլն ֆունտ ստերլինգ վճարել Մխիթարյանի համար: