Yerevan, 03.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փրկարարական ծառայությունների կողմից արձանագրված 7 ամենաուշագրավ ու զավեշտալի պատահարները

Աչքի անցկացնելով տարբեր երկրների փրկարարական ծառայությունների զեկույցները՝ մենք առանձնացրել ենք ուշագրավ պատմություններ, որոնցում մարդիկ հայտնվել են վտանգավոր իրավիճակներում ոչ միայն հանգամանքների բերումով, այլև սեփական հիմարության ու անզգուշության պատճառով։

Իսկ տատիկն ո՞ւր է

А где бабуля? Չինական Ցզիլին նահանգի մի 87-ամյա տատիկ սովորականի պես առավոտյան զբոսնում էր, երբ հանկարծ ընկավ ջրհորը։ Հետագայում փրկարարները բացատրեցին, որ վերջերս ջրհորի մտոցը (լյուկ) փոխվել էր, սակայն ճշգրիտ չափագրում չէր կատարվել, և նոր մտոցը պետք եղածից ավելի փոքր էր։ Հենց այդ պատճառով էլ Վան Լու անունով տատիկն ընկել էր մտոցի մեջ։ Լավ է, որ ամուսնուն էլ հետը չէր քաշել. նրանք երկուսով էին զբոսնում և ընկնելիս իրար ձեռք բռնած էին։ Ամուսինը  փրկարարներ կանչեց և նրանց ջանքերով հնարավոր եղավ կնոջը դուրս բերել մտոցից։
А где бабуля?
 
А где бабуля?
Եթե դա պատահի քեզ հետ Սովորաբար այսպիսի դեպքերում մարդիկ փրկվում են բջջային հեռախոսների շնորհիվ։ Եթե կապ կա, վտանգի մեջ հայտնված մարդը կարող է զանգահարել Արտակարգ իրավիճակների ծառայություն։ Անցորդները ևս կարող են օգնություն ցույց տալ Ձեզ, եթե լսեն Ձեր օգնության կանչերը։

Ճաղերի արանքում լռված երեխան

Окно во двор Մինչ մայրիկն աշխատում էր, նրա հնգամյա որդին ձանձրանում էր։ Ձանձրույթը հաղթահարելու համար նա ցանկացավ դուրս գալ բակ ու խաղալ ըկերների հետ։ Դուռը փակ էր, սակայն չարաճճի փոքրիկը չհանձնվեց։ Նա որոշեց դուրս գալ լուսամուտից։ Տղայի փոքրիկ մարմինը հանգիստ անցավ ճաղերի միջով, սակայն նրա գլուխը լռվեց ճաղերի մեջ։ Окно во двор Անգամ փրկարարներին չհաջողվեց դուրս բերել նրա գլուխը։ Դրա համար էլ նրա մարմինը հրեցին դեպի ներս։
Окно во двор
 
Окно во двор
Եթե դա պատահի քեզ հետ Խուճապի մեջ ընկնելով՝ մարդիկ միայն մի ուղղությամբ են մտածում ու նեղ իրավիճակից դուրս գալու միայն մի ելք տեսնում։ Փորձի՛ր ոչ միայն առաջ շարժվել, այլև հարկ եղած դեպքում նահանջել։ Հա, մեկ էլ քեզ հնգամյա երեխայի պես մի՛ պահիր, թե չէ փորձանքներն անպակաս կլինեն։

Տղամարդ, ով մեքենայով հայտնվեց հեղեղաջրերում

Один в одной машине Բրիտանացի Գրեմ Նենսին մեքենայով դուրս եկավ Տրիդվորս-ռոուդ, որը դրանից մի օր առաջ լցվել էր հեղեղաջրերով։ Թեպետ այնտեղ ցուցանակի վրա գրված էր, որ այդ վայրում ջրի մակարդակը հասնում է մոտ 2 մետրի, դա հետ չպահեց ղեկին նստած անվեհեր Գրեմին։ Գրեմի բախտը բերեց, որ մոտակայքում գտնվում էր ոստիկան Դևիդ Կվատերմանը, ով լողալ գիտեր։
Один в одной машине
 
Один в одной машине
  Եթե դա պատահի քեզ հետ Մինչ ջուրը հասնում է ապակիների բարձրությանը, փորձի՛ր խուճապի չմատնվել ու հանվի՛ր։ Հետո բաց կամ կոտրիր պատուհանը (ջրի ճնշումը դժվար թե թույլ տա բացել դուռը) և լողալով հասի՛ր ցամաք։ Եթե լողալ չգիտես, բարձրացի՛ր ավտոմեքենայի վրա։

Համարձակ չինուհու ձախողումը

По стопам отца Федора Շանդուն նահանգի տեսարժան ապառաժոտ վայրերով զբոսնելիս համարձակ չինուհին որոշեց փորձել սեփական ճկունությունը։ Առանց որևէ ալպինիստական հարմարանքի նա որոշեեց բարձրանալ ժայռի վրա, սակայն կես ճանապարհին նա հանձնվեց։ Նրան փրկարաներն օգնեցին ավարտին հասցնել իր «սխրագործությունը»։
По стопам отца Федора
 
По стопам отца Федора
Ի դեպ, նրանք պիցցայի առաքիչից էլ շուտ տեղ հասան։ Չինացի աղջիկն ընդամենը 20 րոպե ստիպված եղավ սպասել նրանց։ Եթե սա պատահի քեզ հետ Եթե բջջային հեռախոս չկա մոտդ կամ դրա մարտկոցը նստած է, այնպիսի դիրք ընդունիր, որպեսզի շատ չծանրաբեռնես ոտքերդ և տեսանելի լինես. հնարավոր է, որ քեզ արդեն որոնելիս լինեն կամ պարզապես հեռվից նշմարելով՝ օգնության հասնեն։ Բարձր գոռալով օգնության կանչիր միայն հետիոտներին, իսկ ինքնաթիռներ տեսնելով՝ ձեռքերդ թափահարիր օդում։ Մեքենաներից օգնություն կանչելու համար մանր քարեր նետիր դրանց վրա։

Անմոռանալի գնումներ

Незабываемый шопинг Երեք տարեկան Սյաո Վեյը Չինաստանի Ֆուցզյան նահանգից է։ Նա մայրիկի հետ գնաց գնումների, սկայն ինչպես ցանկացած տղամարդու, այնպես էլ փոքրիկ Սյաոյին շոփինգը ձանձրալի զբաղմունք թվաց։ Հերթական անգամ ուսումնասիրելով շրջակայքը՝ նա քնեց։ Փոքրիկի ոտքը մնացել էր խանութի դռան ու պատի արանքում։ Չնկատելով երեխային՝ պանութի այցելուներից մեկը կտրուկ հրեց դուռը։ Այստեղ նույնպես առանց փրկարարների օգնության գործը գլուխ չեկավ։ Միայն նրանց ջանքերով հնարավոր եղավ ազատել երեխայի ոտքը։
Незабываемый шопинг
 
Незабываемый шопинг
Եթե դա պատահի քեզ հետ Պարզապես անուշադրության մի՛ մատնիր երեխաներին, որքան էլ որ տարված լինես գնումներով։

Լոգանք կոյուղաջրում

Унесенная канализацией Ահա և այն բանի ապացույցը, որ մոսկովյան ջրհորները ոչնչով չեն զիջում չինականներին։ Մի 36-ամյա կին ընկավ այդ ջրհորներից մեկի մեջ։ Մի ամբողջ ժամ փրկարարները փորձում էին դուրս բերել նրան այնտեղից, սակայն ցամաք հասնելու կես ճանապարհին պարանը պոկվեց, և կինն ընկավ կոյուղաջրի մեջ։ Եվս մեկ ժամ անց «Мосводоканал» ընկերության աշխատակիցները պարզեցին, որ կոյուղու կոլեկտորը (հավաքիչ) տվյալ վայրից մի կիլոմետր հեռու է տարել կնոջը։ Կնոջը ստորջրյա ջրհորից հանելու համար փրկարարներին հատուկ մեքենա պետք եկավ։ Նրանք հինգ ժամվա տքնաջան աշխատանքից հետո միայն կարողացան դուրս բերել կնոջը կոյուղուց։
Унесенная канализацией
Унесенная канализацией
Եթե դա պատահի քեզ հետ Ոչ ոք ապահովագրված չէ բաց ջրհորներից։ Այնտեղ հայտնվելու դեպքում պետք է փորձել կառչել ճաղերից կամ պատերի ելուստներից։ Այդ դեպքում ջրի հոսանքը չի քշի տանի քեզ, իսկ փրկարարներին ավելի հեշտ կլինի դուրս բերել քեզ այնտեղից։

Դատարկ գանձապահարանի թալանը

В гостях у сейфа Այս պատմության մեջ ամենածիծաղելին այն չէ, որ գողի ձեռքը լռվել էր Չինաստանի Հուբեյ նահանգի Ագրարային ինստիտուտի գանձապահարանում և ոչ էլ այն, որ գողի հանցակիցները փախան՝ իմանալով այս չնախատեսված պատահարի մասին, այլ այն, որ գանձապահարանը դատարկ էր։ Գողի ձեռքը գանձապահարանից դուրս բերելու համար փրկարարներից 40 րոպե պահանջվեց։
В гостях у сейфа
 
В гостях у сейфа
Եթե դա պատահի քեզ հետ Ցանկացած անհյուրընկալ նեղ անցքի մեջ լռվելու դեպքում մի՛ փորձիր ձեռքդ զոռով դուրս հանել։ Այն միայն կայտուցվի դրանից և գործը հաստատ գլուխ չի գա առանց փրկարարների։ Փոխարենը խնդրի՛ր ինչ-որ մեկին մի լավ օճառել մաշկդ ու անցքի եզրերը։ Հնարավոր է, որ այդ դեպքում հաջողվի ազատել ձեռքդ։
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun