«Պարի Սեն Ժերմեն»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
SportՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը նոր գլխավոր մարզիչ ունի: Իսպանական «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նշանակվել է ֆրանսիական ակումբի նոր գխավոր մարզիչ: 44-ամյա մասնագետը փարիզյան ակումբի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
«Պարի Սեն Ժերմեն»-ը 2 օր առաջ գլխավոր մարզչի պաշտոնից ազատել էր Լորան Բլանին: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը դժգոհ էր թիմի ցուցադրած արդյունքներից: