Հռոմի պապը դատապարտել է Ստամբուլում կատարված ահաբեկչությունը
International newsՀռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել Է հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչական գործողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երեկ երեկոյան Ստամբուլում կատարվել Է անմարդկային ահաբեկչական գրոհ, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ են սպանվել ու վիրավորվել: Աղոթենք զոհերի, նրանց ընտանիքների անդամների եւ թուրք ժողովրդի համար»,-ասել Է քահանայապետը՝ հունիսի 29-ին Առաքելական պալատի պատուհանից դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: