Առանց Մեծ Բրիտանիայի ԵՄ-ի առաջին գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերին
International newsԱռանց Մեծ Բրիտանիայի Եվրամիության առաջին գագաթնաժողովը «տեղի կունենա սեպտեմբերին»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի գագաթնաժողովի կողասրահներում այս մասին հայտարարել Է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
«Մենք պայմանավորվել ենք, որ Եվրամիության հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերին»,- ասել Է նա՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, որ հանրակցության 27 երկրների ղեկավարների հանդիպումը կարող Է գումարվել արդեն հուլիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: