«Բանանց»-ը լիովին պատրաստ է «Օմանիա»-ի հետ հանդիպմանը. Տիտո Ռամալյո
Sport«Եվրոպայի լիգա»-ի խաղարկության որակավորման 1-ին փուլում Երևանի «Բանանց»-ը ուժերն է չափելու Կիպրոսը ներկայացնող «Օմանիա»-ի հետ:
Ներկայացնում ենք հանդիպումից առաջ տեղի ունեցած «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոի մամուլի ասուլիսը:
Իսպանացի մասնագետը լրագորղների հետ հանդիպմանը ներկայացել էր «Բանանց»-ի կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի հետ:
«Բանանց»-ի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն ասուլիսի սկզբում լրագրողներին հայտնեց, որ իրենք մեծ հույսեր ունեն այս հանդիպումից առաջ: Իսպանացի մասնագետը նշեց, որ անցած շաբաթների ընթացքում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել ակումբում, սակայն նախապատրաստական փուլը հիանալի է անցել :
Տիտո Ռամալյոն անդրադարձավ նաև «Եվրո 2016»-ում Իսպանիայի հավաքականի մրցելույթներին: Մասնագետը նշեց, որ դա ցավալի պարտություն էր իրենց ազգային ընտրանու համար, և այդպիսի դեպքեր սպորտում հաճախ են տեղի ունենում:
«Բանանց»-«Օմանիա» հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով ժամը` 20:00-ին: