ՌԴ նախագահի պաշտոնում Պուտինի աշխատանքին հավանություն է տվել ռուսաստանցիների 81 տոկոսը
International newsՊետության ղեկավարի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությունից գոհ Է ռուսաստանցիների 81 տոկոսը, նրա աշխատանքից դժգոհ Է քաղաքացիների 18 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա կենտրոնում»:
ՌԴ վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքին հավանություն Է տալիս 51 տոկոսը, հավանություն չի տալիս 48 տոկոսը: Գնահատելով ՌԴ կառավարության գործունեությունը՝ ռուսաստանցիների 48 տոկոսն ասել Է, որ գոհ Է նրա աշխատանքից, 51 տոկոսը նշել Է, թե դժգոհ Է:
Պետդումայի գործունեությանը հավանություն Է տալիս ռուսաստանցիների 41 տոկոսը, հավանություն չի տալիս 57 տոկոսը:
Ըստ ուսումնասիրության տվյալների՝ հարցման մասնակիցների 51 տոկոսը բավարարված Է իրենց նահանգապետների (Մոսկվայում՝ քաղաքապետի) աշխատանքից, բավարարված չԷ 48 տոկոսը:
Սոցիոլոգները հարցվածներին նաեւ առաջարկել են նշել հինգ-վեց քաղաքական եւ հասարակական գործիչների, որոնց նրանք ամենից շատ են վստահում:
Առաջին տեղում հայտնվել Է Պուտինը. նրա անունը նշել Է մասնակիցների 51 տոկոսը: Երկրորդ տեղում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Է, որին վստահում Է ռուսաստանցիների 24 տոկոսը: Վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (17 տոկոս):
Նրանց հաջորդում են Մեդվեդեւը եւ ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (13-ական տոկոս), ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը (11 տոկոս), Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը եւ Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը (4-ական տոկոս), պատրիարք Կիրիլը եւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը (3-ական տոկոս):
Ռուսաստանի քաղաքական գործիչներից ոչ ոքի չի վստահում հարցվածների 16 տոկոսը, իսկ 14 տոկոսը հայտարարել Է, թե չի հետաքրքրվում քաղաքականությամբ:
Հարցման մասնակիցների 50 տոկոսի կարծիքով՝ ներկայում երկրի գործերը ճիշտ ուղղությամբ են ընթանում: Հակառակ կարծիքին Է 33 տոկոսը, դժվարացել Է պատասխանել ռուսաստանցիների 18 տոկոսը:
Հարցումը հունիսի 23-27-ին անցկացվել Է ՌԴ 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 18-ից բարձր տարիքի 1600 մարդկանց շրջանում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,4 տոկոսը: