ԵՄ-ն կես տարով երկարացրեց ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները
International newsԵվրամիության խորհուրդը «ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները» պաշտոնապես «երկարացրել Է մինչեւ 2017 թվականի հունվարի 31-ը»: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների գործողության ժամկետի երկարացումը, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադրության պատճառով, անհրաժեշտ Է:
«Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ. մենք՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ ես, խոսել ենք Մինսկի համաձայնությունների իրագործման շուրջ: Մենք հասկանալ ենք տվել, որ նկատի առնելով (միջոցների այդ փաթեթի) իրագործման աստիճանը՝ պատժամիջոցների երկարացումը, ցավոք, անհրաժեշտ Է»,- ասել Է կանցլերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: