Հաթեմ Բեն Արֆան համալրել է «Պարի Սեն Ժերմեն»-ի շարքերը
SportՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ում հերթական փոփոխությունն է տեղի ունեցել: Ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունեցող Հաթեմ Բեն Արֆան համալրել է Ֆրանսիայի վերջին տարիների չեմպիոնի կազմը: 29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2018 թվականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ , տեղափոխության մասին հայտնում է «Պարի Սեն Ժերմեն»-ի լրատվության բաժինը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ այս ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական,իսպանական գրանդ ակումբները: Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Բեն Արֆան մասնակցել է 34 հանդիպումների և դարձել 17 գոլի հեղինակ: