«Զենիթ»-ը հետաքրքրված է Օսկարով
Sport«Զենիթ»-ը շարունակում է փոխարինող փնտրել բրազիլացի հարձակվող Հալկին: Ֆուտբոլիստին փոխարինելու հիմնական թեկնածուն Լոնդոնի «Չելսի»-ն ներկայացնող մեկ այլ բրազիլացի Օսկարն է: Այս պահին թիմերը դեռ չեն կարողանում համաձայնության հասնել հնարավոր տրանսֆերի համար: Բրազիլացի ֆուտբոլիստի ֆինանսական պայմանների հետ ռուսական ակումբը դեռ համաձայն չէ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է « Матч ТВ »-ն:
Օսկարը մտադիր է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ Լոնդոնից: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Յուվենթուս»-ը: