Ծրագրվում է աշնանը Տաջիկստանի նախագահի այցը Հայաստան
PoliticsՀայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու ուղիները: Երևանում Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «
Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ Ասլովի հետ հանգամանալից քննարկվել են Տաջիկստանի նախագահի՝ աշնանը Հայաստան կատարելիք այցի մանրամասները, ինչպես նաև հայ-տաջիկական հարաբերությունների վերաբերող բազմակողմանի հարցեր: Կողմերը կարևորել են խորհրդարանական մակարդակով համագործակցության խորացումը: Նալբանդյանը նկատեց, որ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը դրական է ՀԱՊԿ ԽՎ-ում՝ հավելելով, որ Տաջիկստանն աջակցում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին:
Հայաստանի արտգործնախարարը նաև հայտնեց, որ հանդիպման ընթացքում ստորագրվել է հայ-տաջիկական փոխգործակցության 2016-2018թթ. ծրագիր:
«2004թ. գործում է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովը, որի գործունեության ակտիվացման հարցերն այսօր ևս մեր հանդիպման օրակարգում էին: Ակնկալում ենք մոտ ապագայում անցկացնել հանձնաժողովի հերթական նիստը: Կարծիքներ փոխանակեցինք երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ»,- եզրափակեց Նալբանդյանը: