Պաշտոնական․ Ռայան Գիգզը հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և մարզչական անձնակազմի անդամ Ռայան Գիգզը հեռանում է ակումբից։ Տեղեկատվությունը հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
42-ամյա մասնագետը, ով նախորդ մրցաշրջանում Լուի վան Գալի օգնականն էր, հրաժարվել է ընդգրկվել նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի անձնակազմում։ Ավելի վաղ անգլիական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Ռայան Գիգզը գլխավորելու է «Նոթինգհեմ Ֆորեստը»։
Ռայան Գիգզը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին թիմում խաղացել է 1990-2014 թվականներին, մասնակցել է 881 հանդիպման, դարձել է 155 գոլի հեղինակ։ 2014 թվականին Գիգզը հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, որից հետո ընդգրկվեց ակումբի մարզչական անձնակազմում։