Հենրիխ Մխիթարյանը՝ հետխորհրդային տարածաշրջանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ
SportԱրդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսսիայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։
Գերմանական լրատվամիջոցները վստահեցնում են, որ անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 42 մլն եվրո։ Այսպիսով, Մխիթարյանը դարձել է հետխորհդային տարածաշրջանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:
«Lenta.ru»-ի հաղորդմամբ՝ նախկինում այդ կարգավիճակում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, ով 2006 թվականին 40 մլն եվրոյի դիմաց «Միլանից» տեղափոխվել է «Չելսի»։
Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանի, պաշտպան Մաթս Հյումմելսի («Բավարիա») և կիսապաշտպան Իլկայ Գյուրդողանի («Մանչեսթեր Սիթի») վաճառքից «Բորուսսիան» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ընդհանուր 104 մլն եվրո է աշխատել: