Բանգլադեշի վարչապետը երկօրյա սուգ է հայտարարել ահաբեկչության զոհերի հիշատակին
International newsԲանգլադեշի վարչապետ Շեյխ Խասինան երկօրյա սուգ է հայտարարել Դակկայում ահաբեկչության զոհերի հիշատակին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Խասինան պաշտոնական ուղերձով դիմել է ժողովրդին, որը հեռարձակել են հնդկական լրատվամիջոցները:
Սգո օրերին՝ հուլիսի 3-ին ու 4-ին երկրում իջեցվելու են դրոշները, մզկիթներում, քրիստոնեական եկեղեցիներում ու հնդկական տաճարներում սգո արարողություններ են անցնելու:
Խասինան կոչ է արել հայրենակիցներին համերաշխություն դրսեւորել՝ ահաբեկչության դեմ դիմակայության գործում:
Զինված ահաբեկիչները ուրբաթ երեկոյան հարձակվել էին Դակկայի դիվանագիտական թաղամասում գտնվող ռեստորանի վրա: Հունիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը գրոհ է սկսել, որի ընթացքում վեց զինյալ է ոչնչացվել: Գործողության ընթացքում հաջողվել է ազատել 13 մարդու, այդ թվում Ճապոնիայի մեկ քաղաքացու ու Շրի Լանկայի երկու քաղաքացու, 20 պատանդ զոհվել է: