Զլատան Իբրահիմովիչն առաջին «ռեկորդն» է սահմանել «Մանչեսթեր Յունայթեդում»
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կատակել է թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչի՝ հաջող բուժզննում անցնելու վերաբերյալ:
«Պատմությունը կերտվում է հիմա: Մենք հաստատում ենք, որ Զլատանը «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդ է սահմանել բժշկական թեստերում գրանցած ուժի ցուցանիշով»,- նշվում է անգլիական ակումբի թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ 2012-ից շվեդ հարձակվողը խաղում էր ֆրանսիական ՊՍԺ-ում, որից հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով: ՊՍԺ-ի կազմում Իբրահիմովիչն անցկացրել է 180 խաղ եւ խփել 156 գոլ: «Մանչեսթեր Յունայթեդի» եւ 34-ամյա ֆուտբոլիստի միջեւ կնքված պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում: