Ադրբեջանում դատավորի օգնականը փորձել է ինքնասպան լինել պարտքերի պատճառով
International newsԱդրբեջանի Շեքի շրջանի Շին գյուղում 31- ամյա Սպարտակ Իսմայիլովը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Քիշ գետը: Ոստիկանության աշխատակիցները կանխել են ինքնասպանության փորձը:
«Ազերի Փրես» գործակալությունը հայտնում է, որ Ս. Իսմայիլովը դատավորի օգնական է Շեքիի ծանր հանցագործություններ քննող դատարանում: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Հայտնում են, որ նա փորձել է ինքնասպան լինել պարտքերի պատճառով: