Վերջին 34 տարում առաջին անգամ Գերմանիան չի իրացրել հետխաղային 11 մետրանոց հարված
SportԵվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Գերմանիան հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում պարտության մատնեց Իտալիային (1:1, 6:5):
«Բունդեսթիմն» իր պատմության ընթացքում առաջին անգամ չի իրացրել է 11 մետրանոց 3 հարված: «Սկուադրա աձուրայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հետ է մղել Թոմաս Մյուլերի հարվածը, Բաստիան Շվայնշտայգերը շեղ է հարվածել, իսկ Մեսութ Օզիլի հարվածը դիպչել է դարպասաձողին:
Վերջին անգամ Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստը նշակետից վրիպել էր 1982 թվականի Աշխարհի առաջնության կիսազրափակչի Ֆրանսիայի դեմ խաղում (3:3, 5:4), երբ անհաջող հարված էր կատարել Ուլի Շտիլկեն:
Այսպիսով, «բունդեսթիմը» 1976 թվականից հետո հաղթել է 6-րդ անընդմեջ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը: 1976 թվականին Եվրոպայի առաջնության եզրափակչում նրանք պարտվել էին Չեխոսլովակիային (2:2, 3:5):