Ֆուտբոլի Գյումրու աղջիկների «Տրիբունա» ակումբը շարունակում է հաղթանակներ գրանցել
SportԳյումրեցի ֆուտբոլիստուհիները շարունակում են նոր հաղթանակներ գրանցել: Ֆուտբոլի Հայաստանի կանանց ամառային մրցաշարում Գյումրու աղջիկների «Տրիբունա» ակումբն անցկացրած 4 խաղերի ընթացքում միայն հաղթանակներ է գրանցել. Գյումրի-Արթիկ՝ 22:0, Գյումրի-Երևան՝ 4:0, կիսաեզրափակչում Գյումրին մրցեց Վանաձորի հետ՝ մրանցելով 7:0 հաշիվը, իսկ եզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթեց Երևանի /Լ.Հ/ թիմին:
Մրցաշարն անցկացվել է օլիմպիական կարգով:Թիմիգլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը, այս մրցաշարին թիմը նախապատրաստվել էր շատ լրջորեն: «Ի սկզբանե այս մրցաշարումնպատակը հաղթանակն էր: Անցածամիսների ընթացքում մեծածավալաշխատանք է իրականացվել և ուրախալի է,որ այդ աշխատանքն իր արդյունքներըտվեց: Ճիշտ է, թիմը դեռ կատարյալ չէ,բայց այս առաջնության ընթացքում «թույլ կողմեր» չի ունեցել, ինչի ապացույցը 4 խաղերի ընթացքում ընդհանուր հօգուտ գրանցած 34:0 արդյունքն է: Այս մրցաշարը ցույց տվեց մի շատ կարևոր բան՝ թիմը հավասարապես ուժեղ է անչպես հարձակման մեջ, այնպես էլ պաշտպանությունում: Առաջնության ընթացքում ոչ մի թիմի չի հաջողվել մերդարպասը գրավել: Ցանկանում եմ առանձնացնել դարպասապահ Մարիամ Ցոլակյանի վստահ խաղը»,- նշեց Սենիկ Առաքելյանը՝ փաստելով, որ վաստակած հաղթանակից հետո աղջիկները մի քանի օր հանգստանալու են, որից հետ կրկին կսկսեն մարզվել: «Կանենք ամեն ինչ այս հաղթանակը պահելու համար, բացի դրանից, աշխատում ենք կազմակերպել նաև միջազգային հանդիպումներ, մասնակցել միջազգային մրցաշարերին, սակայն այս ամենը ֆինանսների հետ է կապված»,- ավելացրեց մարզիչը:
Արմենուհի Մխոյան