Պուտինը և Էրդողանը հնարավոր է հանդիպեն հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին. Չավուշօղլու
International newsՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է հանդիպեն հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն, գրում է РИА Новости-ն:
«Պուտինը և էրդողանը հնարավոր է հանդիպում անցկացնեն հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին»,- ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ երկու երկրների առաջնորդները հնարավոր է հանդիպեն օգոստոսին Սոչիում: