Թայլանդի թագավորը կազդուրվում է
International newsԹայլանդի 88-ամյա թագավոր Փհումիպոն Ադուլյադեթը հաջողությամբ կազդուրվում է: Reuters-ի փոխանմամբ, այս մասին հայտարարել են Թայլանդի թագավորական ընտանիքի ներկայացուցիչները:
Ըստ Gazeta.ru-ի, անցյալ տարին թագավորն անցկացրել է Բանգկոկի հիվանդանոցում: Վերջին անգամ նա հանրությանը ներկայացել է հունվարի 11-ին, թագավորական պալատ այցելելիս:
88-ամյա թագավորը գահ է բարձրացել 17 տարեկանում: Ներկայում նա աշխարհում ամենաերկարը կառավարող միապետն է համարվում: