Նոր Զելանդիայում ձիու արձանի մեջ կոկաինի ռեկորդային քանակ է հայտնաբերվել
International newsՆորզելանդական մաքսատան աշխատողները Օկլենդ քաղաքում երկրի համար ռեկորդային քանակի կոկաին են հայտնաբերել, մոտ 13,2 մլն դոլար արժողությամբ՝ հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով Sky News Australia հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ թմրանյութի 35 փաթեթից կազմված չափաքանակը հայտնաբերվել է ադամանդներով պատված ձիու գլխի տեսքով արձանի մեջ: Տեղեկացվում է, որ 400 կգ կշռող արձանը բերվել է Մեքսիկայից:
Դեպքի հետ կապված՝ Նոր Զելանդիայի իշխանությունները երկու մեքսիկացի և մեկ ԱՄՆ քաղաքացի են ձերբակալել: