Իտալիայի վարչապետը կոչ է արել «երկաթե ձեռքով» պայքարել ահաբեկչության դեմ
International newsRIA Novosti-ի փոխանցմամբ` Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին կոչ է արել «երկաթե ձեռքով» պայքարել նրանց դեմ, ովքեր փորձում են Եվրոպային հարկադրել ռազմավարություն, հիմնված ատելության և ահաբեկչության վրա:
«Շաբաթվա ընթացքում ես կհանդիպեմ բոլոր խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ, սակայն այսօր ցավի ժամանակն է»,- ասել է Ռենցին SkyTg24 տեղեկատվական ալիքի եթերում` խոսելով Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի որղբերգական դեպքերի մասին, որտեղ ահաբեկչության արդյունքում զոհվել է 9 իտալացի:
Խոսելով այն մասին, թե ինչպես է ընթանում պայքարը ահաբեկչության դեմ, վարչապետը նշել է, որ Իտալիային հաջողվել է կանխել երկու կամ երեք ահաբեկչություն` հեռախոսազրույցների գաղտնալսման շնորհիվ, իսկ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կորցնում է տարածքներ Սիրիայում, Իրաքում և Լիբիայում:
«Սակայն երկաթե ձեռքով պետք է դիմավորել նրանց, ովքեր մտածում են այն մասին, որ մեզ մոտ բերեն այդ (արմատական) արժեքները, ռազմավարությունը՝ հիմնված ատելության և ահաբեկչության վրա»,- ընդգծել է Ռենցին՝ ավելացնելով, որ ահաբեկիչներին ոչնչացնել անհրաժեշտ է «անխղճորեն», սակայն անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել կրթության վրա: