Թուրքական նավը Գազայի հատվածի համար հումանիտար օգնությամբ ժամանել է իսրայելյան նավահանգիստ
International newsԹուրքական նավը Գազայի հատվածի համար նախատեսված հազարավոր տոննա հումանիտար օգնությամբ կիրակի օրը ժամանել է իսրայելյան նավահանգիստ՝ դառնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման առաջին արդյունքներից մեկը, հայտնել են Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատանը:
Աշդոշ քաղաքի նավահանգստից բեռը ստուգումից հետո կուղարկվի Պաղեստինի արգելափակված անկլավ` Իսրայելի կողմից վերահսկվող ցամաքային անցակետով: «Լեդի Լեյլա» նավը հենց նոր կառանվեց Աշդոդսկի նավահանգստում: Այն Գազայի ժողովրդին օգնություն է բերել, ինչպես նաև խաղաղության և բարեկամության ուղերձ»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում:
Վերջին վեց տարվա ընթացքում Գազայի հատվածին թուրքական օգնությունը առաջին անգամ հնարավոր դարձավ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման՝ այս շաբաթ ստորագրված համաձայնության շնորհիվ: