Թուրքիայում ՉԹՕ-ին շրջապատած կործանիչների խումբը նկատվել է ռազմաբազայի վրա
International newsԱկանատեսներին հաջողվել է տեսանկարահանել Թուրքիայի երկնքում` ամերիկյան ռազմաբազայի վերևում, տարօրինակ խումբ, հայտնում է Ukrop-ը` հղում անելով planetanovosti.com-ին:
Չորս կործանիչ շարժվել են քառանկյունով՝ ուղեկցելով տարօինակ ձև ունեցող թռչող օբյեկտին, որն իր ձևով հիշեցրել է անհավասարաչափ ելուստներով խորանարդ:
Ականատեսները չեն հայտնում, թե կործանիչներն ու ՉԹՕ-ն վայրէջք են կատարել ռազմաբազայո՞ւմ, թե՞ շարունակել են իրենց ճանապարհը: