Ստամբուլի ահաբեկչության գործով 13 անձ կալանավորվել է
International newsՍտամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին իրականացված ահաբեկչության գործով ձերբակալված 13 անձի նկատմամբ կալանքի որոշում է ընդունվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալվածները նախ հարցաքննվել են, ինչից հետո դատախազությունը «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և «ծրագրավորված սպանությանն աջակցելու» մեղադրանքներով նրանց կալանավորելու որոշում է կայացրել:
Ուշագրավ է, որ կալանավորվածներից երկուսը Ռուսաստանի, իսկ մեկն Ադրբեջանի քաղաքացիներ են:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանումհունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախկրակ են բացել օդանավակայանում գտնվողանձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 45-ն է, 239 մարդվիրավորվել է: Նրանցից 52-ը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոց, ընդ որում 20-ը հատուկ հսկողության տակ են: