Մենյեն դարձել է ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ
SportԲելգիայի հավաքականի պաշտպան Թոմաս Մենյեն դարձել է ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: 24-ամյա խաղացողի հետ կնքվել է պայմանագիր մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը:
«Արմենպրես»-ը հայտնում է, այս մասին տեղեկացնում է փարիզցիների պաշտոնական կայքը:
Թոմաս Մենյեն մասնակցում էր «Եվրո 2016»-ին և համարվում էր իր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Բելգիացի ֆուտբոլիստը 2011 թվականից հանդես էր գալիս «Բրյուգե»-ում: Բելգիական թիմի կազմում անցկացրած 198 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 22 գոլային փոխանցում: