Brexit-ը Եվրոպայի երկրներին ավելի շատ ազատություն կտա բարեփոխումների համար. Լագարդ
International newsԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոպայի երկրներին ավելի շատ ազատություն կտա բարեփոխումների իրականացման եւ այն ծրագրերի առաջշարժման համար, որոնց դեմ հանդես Էին գալիս բրիտանացիները, կարծում Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Ես լսել եմ, թե ինչպես Էին Եվրամիության կոմիսարները մեկը մյուսի հետեւից ասում. «Դա այնքան բարդ Է, մենք չենք կարողանա դա անել առանց բրիտանացիների»,- մեջբերում Է Լագարդի խոսքն ամերիկյան Financial Timesհրատարակությունը: ԱՄՀ-ի ղեկավարն այն կարծիքն Է հայտնել, որ Եվրոպան ավեի ուժեղ կլինի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գ ալուց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: