Շիմոն Պերեսը 7 տարի անց առաջին անգամ մեկնաբանել է Դավոսում Էրդողանի հետ գրանցված միջադեպը
International newsԹուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը 7-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ մեկնաբանել է 2009 թվականին Դավոսի տնտեսական ֆորումում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ գրանցված ճգնաժամին:
«Իմ սրտում լավ զգացմունքներ կան: Ես չեմ ուզում ժամանակ վատնել վիրավորանքի վրա: Ապագան փոխելու համար պետք է կարողանաս հրաժեշտ տալ անցյալին: Միջադեպն անցել-գնացել է»,- ասել է նա:
Խոսելով Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին՝ Պերեսը հայտարարել է. «Ես որևէ պարտված կողմ չեմ տեսնում:
Իմ կարծիքով՝ երկու կողմն էլ շահած են դուրս գալիս: Շահել են թե՛ Իսրայելի, թե՛ Թուրքիայի ժողովուրդները: Դրա անունը ոչ թե պարտություն է, այլ՝ շահում: Այստեղ սխալ բան չկա»: