ՖԻՖԱ-ն և ՀՖՖ –ն Եղեգնաձորում համատեղ ֆուտբոլային միջոցառում են անցկացրել
SportԵղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ՝« Live your goals» ծրագրի հերթական միջոցառումը: Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 63 պատանի աղջիկ ֆուտբոլիստներ, ովքեր կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր, պարեցին և զվարճացան: ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, իսկ ՀՖՖ-ն՝ գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
«Live your goals»-ը ՖԻՖԱ-ի և ՀՖՖ կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: