Ալվարո Մորատան պահանջում է աշխատավարձի բարձրացում
SportՄադրիդի «Ռեալ»-ի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան չի ցանկանում ակումբում մնալ ցածր աշխատավարձով: Իտալիայի չեմպիոն «Յուվենթուս»-ը նրան վճարում էր տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ: Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է իսպանացուն վճարել 9 միլիոն եվրո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է իսպանական «AS»-ը:
Արքայական ակումբում չեն շտապում կատարել Մորատայի պահանջները: Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է անձամբ խոսել հարձակվողի հետ: Զիդանը ֆուտբոլիստի հետ կհանդիպի հավաքի ընթացքում ,որը կմեկնարկի հուլիսի 20-ին: