«Եվրո 2016»-ում հայնտի են կիսազերափակիչների մրցավարները
Sport«Եվրո 2016»-ում հայտնի է կիսաեզրափակիչ հանդիպումների գլխավոր մրցավարների անունները: Ուելսի և Պորտուգալիայի հավաքականների դիմակայությունը կանցկացնի Շվեդիան ներկայացնող Յունաս Էրիկսոնը: 2-րդ կիսաեզրափակիչ` Գերմանիա-Ֆրանսիա դիմակայության գլխավոր մրցավար է նշանակվել Իտալիան ներկայացնող Նիկոլա Ռիցոլին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Երկու մասնագետները հիանալի են անցկացնում «Եվրո 2016»-ի հանդիպումները: ՈՒԵՖԱ-ն այս մրցավարների թեկնածությունը դիտարկում է նաև եզրափակիչ հանդիպման համար: