Պոգբա․ Ցավալի էր տեսնել Բուֆֆոնի արցունքները
SportՖրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, որ ցավով է հետևել Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի՝ Գերմանիա-Իտալիա (1:1,11-մետրանոցներ՝ 6։5) հանդիպումից «Յուվենտուսում» իր թիմակից Ջանլուիջի Բուֆֆոնի ապրումներին։
-Ցավալի էր տեսնել, թե ինչպես է արտասվում Բուֆֆոնը։ Երբ հեռուստացույցով տեսա Ջիջիի արցունքները, տխրեցի։ Նա հիանալի դարպասապահ է և ամեն ինչ արել է իր հավաքականի համար։ Իտալացիները լավ հանդես եկան, բայց պարտվեցին։ Այդպիսին է ֆուտբոլը։ Ցավում եմ իտալացիների համար։ Նրանցից շատերի հետ նույն թիմում եմ հանդես գալիս և հպարտ եմ, որ Եվրոպայի առաջնությունում թիմակիցներս հրաշալի են խաղացել։
Ամեն դեպքում կիսաեզրափակիչը մնում է կիսաեզրափակիչ, և մեզ համար նշանակություն չունի, թե որ հավաքականի հետ ենք խաղալու․ ցանկանում ենք հաղթել և դուրս գալ եզրափակիչ,-Պոգբայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։
Հավելենք, որ Գերմանիա-Ֆրանսիա կիսաեզրափակիչ հանդիպումը կայանալու է հուլիսի 7-ին։