Չինաստանի Կոմկուսն իր ղեկավարներին համեստության կոչ է արել
International newsՉինաստանի Կոմունիստական կուսակցության բոլոր անդամները, առաջին հերթին նրանք, ովքեր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, պետք է ոչ միայն խստորեն պահպանեն օրենքներն ու կարգուկանոնը, այլև պատասխանատվություն կրեն իրենց ընտանիքի անդամների կողմից օրենքների խախտման համար՝ ասվում է հոդվածում, որը հրապարակել է կուսակցության կենտկոմի «Ժենմին ժիբաո» թերթը։
Հոդվածը նվիրված է երկուշաբթի կենտկոմի գրասենյակի նախկին պետ Լին Ցզիհուայի դեմ վճռի կայացմանը։
Խմբագրական հոդվածում պարբերականն ընդգծում է, որ օրենքի առջև բոլորն են հավասար։ «Բոլոր կուսակցական ընկերները, հատկաես ղեկավարող կադրային աշխատողները, պետք է լուրջ դասեր քաղեն Լին Ցզիհուայի քրեական գործից»։ Նշենք, որ Ցզիհուան ցմահ ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար։