Դիեգո Կոստան կմնա «Չելսի»-ում. Կոնտեն խաղադաշտ դուրս կբերի 4 հարձակվողների
SportԼոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան կշարունակի հանդես գալ իր ներկայիս ակումբի կազմում:
Նշվում է, որ լոնդոնցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մտադիր է «Չելսի»-ում փորձարկել 4-2-4 մարտավարությունը՝ խաղադաշտ դուրս բերելով 4 հարձակվողների:
Այսպիսով, Դիեգո Կոստան չի վերադառնա Մադրիդի «Ատլետիկո», իսկ «Չելսի»-ն ստիպված կլինի ձեռք բերել ևս մեկ հարձակվողի: Անտոնիո Կոնտեն դիտարկում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատայի և «Սաութհեմփթոն»-ի հարձակվող Գրացիանո Պելլեի գնման հնարավորությունները:
