ԴԱԻՇ-ը ընդլայնում է աշխարհագրությունը՝ չնայած պարտություններին. WSJ
International newsՄարտի դաշտում ձախողումներ գրանցելով և ունենալով ֆինանսական դժվարություններ՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը փորձում է տեղափոխել պատերազմը նոր տարածքներ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Ինչպես հաղորդվում է՝ Հորդանանի տարածքում վերջին հարձակումների ընթացքում արևմտյան պաշտոնյաները մայրաքաղաք Ամանում որսացին խմբավորման առաջնորդների հաղորդագրությունները, որոնցում նրանք կողմնակիցներին կոչ էին անում ահաբեկչություններ իրականացնել իրենց երկրներում, այլ ոչ թե միանալ Սիրիայում գրոհայիններին։
Որոշ ժամանակ անց ահաբեկչություններ իրականացվեցին «խալիֆայությունից» դուրս։ Այսպես՝ հարձակումները Թուրքիայում, Իրաքում և Բանգլադեշում մի քանի տասնյակ կյանքեր խլեցին։
Արևմտյան փորձագետների կարծիքով՝ ԴԱԻՇ-ն այժմ ընտրել է նոր մարտավարություն. այն իրագործում է քիչ ծախսատար «պարտիզանական գործողություններ»։
Ամերիկյան և ռուսական ռազմական արշավները գնալով ավելի են կրճատում ԴԱԻՇ-ի տարածքը, այդ իսկ պատճառով արևմտյան և արաբ պաշտոնատար անձինք նոր հարձակումների են սպասում: