«Սիրտ և հոգի». հայտնի է ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական երգը
SportՌիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում վերջին նախապատրաստություններն են տեղի ունենում: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիո 2016»-ի պաշտոնական կայքը, հաղորդում է, որ «Ռիո 2016»-ի կազմկոմիտեն ներկայացրել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական երգը: Երգի կատարողներն են բրազիլացի DJ Տիագուինյոն և Պրոյոտան: Հեղինակները կարծում են, որ այս երգն իր մեջ պարունակում է բրազիլական ոգի և մարկանց կարող է լավ տրամադրություն հաղորդել: Օլիմպիական խաղերի համար գրված երգն ունի «Սիրտ և հոգի» անվանումը:
Աշխարհի 206 երկրներից մոտ 10 հազար 500մարզիկ կմրցի 306 մեդալի համար: Խաղերիբացման պաշտոնական արարողությունըկկայանա օգոստոսի 5-ին: