Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետը հստակեցնելու համար անցկացվում են խորհրդակցություններ. Ֆրանսիայի ԱԳՆ
International newsՖրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո ծառայությունը՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցի եվրոպական թղթակցի համապատասխան հարցման:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև խորհրդակցությունները՝ կապված հանդիպման ձևաչափի, տեղի ու ժամանակի հետ: