Դատարանը «Բարսելոնային» պարտադրել է վճարել 47 միլիոն եվրո
SportԻսպանիայի արբիտրաժային դատարանը որոշում է ընդունել, որ «Բարսելոնան» պետք է չեղյալ հայտարարի Կան Ռիգալտ շրջանում 25 հետկատ հողատարածքի առք ու վաճառքի գործարքը: Գործարքը տեղի է ունեցել 2005-ին, երբ ակումբը ղեկավարում էր Ժոան Լապորտան: Դատարանը որոշել է, որ այդ գործարքում խախտում է տեղի ունեցել:
Եթե դատարանի որոշումը չփոխվի, «Բարսելոնան» ստիպված կլինի քաղաքի գանձարանին վերադարձնել այդ գործարքից ստացած 35.4 միլիոն եվրոն: Տուգանքների ու տոկոսների հետ միասին այդ գումարը կկազմի 47 միլիոն եվրո, գրում է goal.com-ը: