Բրիտանական ֆունտի արժեքը հասնել է նվազագույն արժեքին 1985թ.-ից ի վեր
International newsԲրիտանական ֆունտ ստերլինգի փոխարժեքը՝ ամերիկյան դոլարի նկատմամբ, հասել է նվազագույն ցուցանիշին 1985 թվականից ի վեր։ Այս մասին հուլիսի 5-ին հաղորդում է Bloomberg-ը:
Ինչպես հայտնում է գործակալությունը՝ ֆունտը դոլարի նկատմամբ էժանացել է 1.3 տոկոսով` հասնելով 1. 3115 դոլարի: Մինչդեռ եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը ևս նվազել է` կազմելով 1.1788 ֆունտ-ի` մեկ եվրոյի դիմաց: Հուլիսի 4-ի աճուրդի բացման պահին այդ ցուցանիշը կազմում էր 1.1917 ֆունտ:
Financial Times-ի տվյալներով` հուլիսի 5-ին ֆունտը կորցրել է իր արժեքի 12.7 տոկոսը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից հետո:
Հունիսի 24-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում բրիտանական արժույթը էժանացել է 11.1 տոկոսով` հասնելով 1.3232 դոլարի:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվում էր` Brexit-ի քվեարկության պատճառով էժանանում են նաև նավթի համաշխարհային գները: