Դենիս Սուարես. Ուրախ եմ, որ վերադարձա աշխարհի լավագույն ակումբ
Sport«Վիլյառեալի» կիսապաշտպան Դենիս Սուարեսն իր ուրախությունն է հայտնել կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու վերաբերյալ:
«Ուրախ եմ, որ վերադարձա աշխարհի լավագույն ակումբ: «Բարսելոնան» լքելուց հետո երազում էի վերադառնալ Կատալոնիա: Այժմ իմ երազանքը կատարվեց:
Հուսով եմ, որ հաճույք կստանամ իմ խաղից եւ կուրախացնեմ թիմի երկրպագուներին: Հրաշալի կլիներ թիմի հետ մեծ հաջողությունների հասնել:
«Վիլյառեալում» ես փորձ ձեռք բերեցի թե՛ ինչպես ֆուտբոլիստ, եւ թե՛ ինչպես մարդ: Զգում եմ, որ պատրաստ եմ հաջորդ քայլին»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի սան է: