Գյունդոգան. Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանի խաղն աներեւակայելի էր
SportԵթե Մխիթարյանը շարունակի առաջադիմել, ապա մեծ ազդեցություն կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» վրա, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Իլկայ Գյունդոգանը: Գերմանացի կիսապաշտպանը գովել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Հենրիխը 3 տարի անցկացրեց Դորտմունդում: Անկեղծ ասած, առաջին 2 մրցաշրջանները հեշտ չէին նրա համար: Մխիթարյանին անհրաժեշտ է վստահություն սեփական ուժերին, նա պետք է միշտ դուրս գա խաղադաշտ: Նրա համար բարդ էր հարմարվելը, այդ պատճառով ժամանակը բավական չէր հաջողության հասնելու համար: Սակայն ինքներդ տեսաք, թե ինչպես նա խաղաց նախորդ մրցաշրջանում: Դա աներեւակայելի էր: Եթե նա շարունակի առաջադիմել, ապա մեծ ազդեցություն կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» վրա: Լավագույնն եմ մաղթում նրան եւ հուսով եմ, որ կկարողանա խուսափել վնասվածքներից»,- Գյունդոգանի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը: