«Յուվենտուսը» 24 միլիոն եվրո է առաջարկում Կուադրադոյի տեղափոխության համար
SportԹուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տրանսֆերային իրավունքները:
«Յուվենտուս»-ը Կուադրադոյի տեղափոխության համար 24 միլիոն եվրո է առաջարկում «Չելսի»-ին, սակայն լոնդոնցիները պատրաստ են հրաժարվել կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններից միայն ավելի շատ գումար ստանալու դեպքում:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Կուադրադոն «Յուվենտուս»-ում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով: